![](https://armlur.am/wp-content/uploads/2020/09/118400632_752699162230837_7458963295345861195_n-1.jpg)
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետեւանքների վերացման հարցը։
Նախագծվում է վնասված հատվածի ապամոնտաժումը եւ շենքի ամրացումը, ինչպես նաեւ, քննարկվում է հեռանկարում տուժած բնակիչներին հիմնական կացարաններով ապահովելու հարցը։
Մինչ այդ, համայնքը կհոգա տուժած բնակիչների ժամանակավոր կացարանի ծախսերը։