Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հանրապետության նախագահը ողջունել է պատգամավորների այցն Արցախ՝ հայության համար կարևորագույն տոներից մեկի՝ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ վստահեցնելով, որ առանցքային ոլորտներում Մայր հայրենիքի հետ համագործակցությունը և միասնական քաղաքականության իրականացումն Արցախի իշխանությունների առաջնահերթություններից են։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունը մշտապես գտնվում է համայն հայության ուշադրության կենտրոնում, և Հայաստանում մեծ ուրախությամբ հետևում են երկրում ժողովրդավարական գործընթացների զարգացման և սոցիալ-տնտեսական առաջընթացի տեմպերին։

Հանդիպմանը, որին մասնակցում էին «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:




Լրահոս