Բռնաճնշումներ ու ձերբակալություններ Թուրքիայում․ զինվորականների հերթական խմբին են ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո բոլոր գերատեսչություններում, հատկապես ուժային կառույցներում սկսված «գյուլենական համայնքի» անդամների ձերբակալությունները դեռ շարունակվում են, գրում է ermenihaber.am-ը։

Այս անգամ FETÖ-ի հետ (Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ) կապ ունենալու մեջ կասկածվող 31 զինվորական է ձերբակալվել:

Նշվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից երկրի ԶՈւ-ում գյուլենականների ցանցի դեմ իրականացող մի հետաքննության շրջանակներում:

Հաղորդվում է, որ ձերբակալման որոշում է կայացվել 47 կասկածյալի նկատմամբ, սակայն երկրի մի քանի նահանգներում սկսված համաժամանակյա օպերացիաների արդյունքում մինչ այժմ հաջողվել է ձերբակալել նրանցից 31-ին: Ձերբկալվածների թվում է ռազմաօդային ուժերի հրամանատարության 1 մայոր, որն ավելի վաղ հրաժարական էր տվել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները  ԱՄն-ում բնակվող միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆելուլլահ Գյուլենին են մեղադրում 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

Ըստ Թուրքիայի իշխանությունների` Գյուլենն այդ գործողությունը ծրագրել և իրականացրել է երկրի ուժային կառույցներում ու հատկապես զինված ուժերում ներդրված մարդկանց ու համակիրների միջոցով։ Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ ու զինվորներ ձերբակալվեցին, տասնյակ հազարավորներն էլ հեռացվեցին աշխատանքից։




Լրահոս