ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում

Երեկ հերթական էլեկտրագնացքի եւ ավտոմեքենայի բախումն է տեղի ունեցել։ Սեւան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասից դեպի Երեւան-Իջեւան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, բախվել են էլեկտրագնացքն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Հնարավո՞ր է արդյոք դադարեցել բնակելի տարածության գրանցված անհատույց օգտագործման իրավունքը առանց բնակելի տարածության իրավունք ունեցող անձանց համաձայնության:

Նորայր Պետրոսյան (50 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք՝ բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գրավատուն իրավունք ունի, առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամաuում uահմանված կարգով կառուցելու շենքեր եւ շինություններ, եթե այլ բան նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրով: Այդ շենքերի եւ շինությունների վրա եւս տարածվում է գրավի իրավունքը` օրենքի ուժով: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 267 հոդված):

 

 

 

ՎԱՐԿԱՅԻՆ

ՀԱՐՑ. Կնքել եմ վարկային պայմանագիր, որից բխող պարտավորությունների ապահովման համար գրավադրել եմ իմ գույքը: Խնդրում եմ ասել՝ վճարումները չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում ինչ հետեւանքներ կարող են լինել:

Վիկտորիա Հարությունյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վարկի մարման եւ տոկոսների վճարման պարտականությունը չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում վարկը դասակարգվում է` դառնալով ժամկետանց, որի դիմաց հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տույժեր: Պայմանագրում տույժերի վերաբերյալ դրույթներ նախատեսված չլինելու դեպքում տոկոսները հաշվարկվում են կետանցի (ուշացման) օրվանից մինչեւ պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Եթե վարկային պայմանագրի շրջանակներում առկա է գրավադրված գույք, ապա ֆինանսական կազմակերպությունը կարող է իրացնել գրավի առարկան եւ իրացման արդյունքում ստացված գումարը ուղղել վարկային պարտավորությունների կատարմանը:

Եթե իրացման արդյունքում ավելացել է գումար, ապա ֆինանսական կազմակերպությունը պետք է վերադարձնի Ձեզ այդ գումարը, իսկ եթե ստացված գումարը բավարար չէ վարկային պարտավորություններն ամբողջությամբ մարելու համար, ապա Դուք պատասխանատու եք վարկային պայմանագրից բխող պարտավորությունների համար Ձեզ պատկանող մնացած գույքով:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միայն գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքում է, որ գույքի իրացումից հետո գրավատունն իրավունք չունի որեւէ պահանջ ներկայացնել պարտապանի նկատմամբ, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է պահանջը լրիվ բավարարելու համար:




Լրահոս