ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝
1. Ստեղծել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ: