
Դատարանի կողմից բավարարվել է փաստաբաններ Վահան Հովհաննիսյանի և Սյուզաննա Խչեյանի դատարան ներկայացրած բողոքը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետի՝ Սամվել Մկրտչյանի, ձերբակալման որոշման դեմ:
Դատարանը քննել է նաև Սամվել Մկրտչյանին կալանավորելու քննիչ Չիլինգարյանի միջնորդությունը, որը նույնպես մերժվել է: Նախաքննության մարմինը պետք է որոշում կայացնի խափանման մեկ այլ միջոց ընտրելու հարցը:
Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ դատավոր Վ․ Սիսակյանը համարել է, որ ձերբակալման որոշումը Սամվել Մկրտչյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ոչ իրավաչափ է: Դատարանի որոշումով արձանագրվել է, որ ՔԿՀ նախկին պետը պետք է ազատ արձակվի:
Հիշեցնենք, որ Սամվել Մկրտչյանը երեկ՝ սեպտեմբերի 1-ին ՀՔԾ կողմից ձերբակալվել էր: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների շրջանակներում:
Ք.Մ.