Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը կամ դրանք ինքնակամ զավթելու դեպքում նախատեսված տուգանքի մասին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման եւ այլ նպատակներով օգտագործման անտառային տարածքներն ինքնակամ զավթելը եւ դրանք ըստ պատկանելության չվերադարձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի (100.000-200.000) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի (300.000-400.000) չափով: