
Այսօր լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեցին, թե արդյոք առաջիկայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպում: Աննա Նաղդալյանն ի պատասխան հայտնեց, թե նման տեղեկատվության առկայության դեպքում անպայման տեղեկություն կհրապարակվի, ապա անդրադարձավ ադրբեջանական կողմ անցած հայ սպայի խնդրին՝ նշելով, թե մինչեւ այժմ Կարմիր Խաչից որեւէ մեկը նրան չի այցելել:
Մանրամասները՝ տեսանյութում