ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի փոխարեն այդ պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կնշանակվի 2010 թվականից ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանը: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Հակոբյանի լոբբինգն իրականացնում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Մինչ այդ Հակոբյանը Երվանդ Խունդկարյանի միջնորդությամբ է Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն դատարանից տեղափոխվել Վճռաբեկ դատարան: Նա համարվում է դատական ատյանների վերադասների համար վստահելի մարդ եւ լիովին կարող է փոխարինել Տիգրան Մուկուչյանին: Գոռ Հակոբյանը 39 տարեկան է:




Լրահոս