Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասով քրեական գործերը Սյունիքի մարզային քննչական բաժնից տեղափոխել են Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն: Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեկան գործով այսօր հարցաքննության է հրավիրվել, ըստ նախնական վարկածի՝ ծեծի ենթարկված Արթուր Գյուրջյանը:
Գրել էինք, որ օգոստոսի 28-ին՝ Գորիս քաղաքում, տեղի էր ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը: Միջադեպը արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:00-ի սահմաններում՝ Անկախության փողոցում գործող «Կառլսոն» խանութի հարևանությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, որը վերածվել է ծեծկռտուքի: Պարզվել էր, որ Արթուր Գյուրջյանի հետ վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչներ Առուշ Առուշանյանը, վերջինիս բարեկամը՝ 36-ամյա Էրիկ Աղաջանյանը և 30-ամյա Հարութ Լալազարյանը:
Ինչ է այս քրեական գործերից հետո սպասվում Գորիսի քաղաքապետին, դեռեւս պարզ չէ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ իշխանության ներսում համբերության բաժակը լցվել է եւ նրա հարցը կբարձրացնեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան