Տեղադրված ռումբի մասին կեղծ հաղորդագրություններ տարածած տղամարդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ին, օգոստոսի 27-ին և 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Կենտրոնական բաժինների սպասարկման տարածքում գտնվող գրասենյակներում տեղադրված ռումբի մասին հաղորդագրություններ էին ստացվել։ Ոստիկանության և այլ գերատեսչությունների ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզեցին կեղծ հաղորդագրություններ տարածող անձի ինքնությունը։ 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Նժդեհի փողոցում, բերման ենթարկվեց բաժին և տվեց խոստովանական բացատրություններ։ Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնում՝ ՀՀ քերական օրենսգրքի 259-րդ հոդվածի` ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում տղամարդը ձերբակալվեց։

Կատարվում է նախաքննություն։




Լրահոս