Օրենքով Գող «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գեւորգ Մելիքյանի նլատմամբ հարուցված քրեական գործով խուզարկություն է իրականացվել Արմավիր քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում, որտեղ գտնվել է «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանի բարեկամը՝ Արշակը: Մեզ հասած լուրերի համաձայն, խուզարկությունից հետո օրենքով գողի բարեկամին տեղափոխել են Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ ԿԳԲ-ի բադվալ:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գեւորգ Մելիքյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ Գևորգ Մելիքյանն իր բնակության հասցեում շինարարական աշխատանքեր իրականացնող անձանց օգտին մասնավոր հարցին առնչվող, այն է՝ նախկինում գրավադրված ոսկու դիմաց պարտք մնացած և ձկան վաճառքից գոյացած գումարները չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը լուծելու համար, 2020թ. մայիսի 17-ից սկսած զանգահարել է Ս. Ս.-ին և «անօրինական ազդեցությունն օգտագործելով և սպառնալիքի միջոցով պահանջել հանդիպել իրեն, սակայն վերջինիս կողմից տարբեր պատճառաբանություններով հանդիպումը հետաձգելու պայմաններում, հետագա խոսակցություններից մեկի ընթացքում սպառնացել է իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից բխող հնարավորություններն օգտագործելով բռնություն գործադրել Ս. Ս.-ի նկատմամբ, որպիսի գործողություններից խուսափելու համար հանձնարարել է նրան համաձայնության գալ պարտատիրոջ առաջարկի հետ:
Նկարագրված արարքը կատարելու համար Գեւորգ Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը», որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան