Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի օգոստոս ամսին լույս աշխարհ են եկել 129 տղա եւ 107 աղջիկ:
Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 132 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 38 երեխա՝ Գավառի, 32 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 27 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 7 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Ծնունդների թվով առաջատարը շարունակում է մնալ Մարտունու ծննդատունը, որտեղ օգոստոս ամսին ծնված երեխաները կազմում են մարզի ընդհանուր ծնունդների շուրջ 56 տոկոսը: