ԴԱՀԿ-ն զգուշացնում է. սեպտեմբերի 11-ից բռնագանձումները վերսկսում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ ինչպես արդեն տեղեկացվել էր, երկրում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Կառավարության որոշման հիման վրա սույն թվականի ապրիլի 14-ից հետո Ծառայությունն արգելանքներ չի կիրառել և բռնագանձում չի կատարել հանրային իրավական դրամական պահանջների գործերով՝ տրանսպորտային միջոցի կայանման համար սահմանված կարգով չվճարելու հիմքով, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության կողմից կայացված և անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով:

Տեղեկացնում ենք, որ արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17։00-ից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարտավոր է վերսկսել նշված վարույթներով օրենքով նախատեսված գործողությունների կատարումը, այդ թվում՝ պարտավորության չափին համապատասխան արգելանքի կիրառումը և համապատասխան դրամական միջոցների բռնագանձումը։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է հետագա դժվարություններից և հնարավոր անհարմարություններից խուսափելու համար կամովին կատարել հարուցված կատարողական վարույթներով Ձեր պարտավորությունները։




Լրահոս