
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հարց ուղղեցին Արցախյան հակամարտության կարգավորման մասին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է տեսնում հարցի կարգավորումը:
«Մենք պետք է ռեալիստ լինենք եւ գիտենք, որ այս հարցի լուծման հնարավորությունը շատ ցածր է, դրա համար մեր բանակի հզորացման հաշվին պետք է ստիպենք մեր հակառակորդի հաշվի նստել մեզ հետ», – նշեց նա:
Ապա լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Արցախի նախագահը պաշտոնապես չէր հանդիպել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և արդյոք հակասություն չկա, երբ նրան ընդունում է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Սամվել Բաբայանը:
Մանրամասները՝ տեսանյութում