ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ցուցմունք է տվել ալկոհոլի թունավորման գործով կասկածյալը և ինչ է ասել օղու պատրաստման մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել սուր թունավորման մասին։ Թունավորումից ընդհանուր առմամբ Արմավիրում և Երևանում 11 մարդ է մահացել։ Քննիչները տեխնիկական սպիրտ են հայտնաբերել, որը գնորդներին վաճառել են սովորական օղու փոխարեն։

Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի: Օղիների արտադրությամբ և վաճառքով զբաղվել է արմավիրցի 50-ամյա Աշոտ Հովսեփյանը։ Նա այժմ ձերբակալված է։

ArmLur.am-ը զրուցել է Աշոտ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գևորգյանի հետ, որը մանրամասներ ներկայացրեց քրեական գործից:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս