ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կփոխվի ավագանու կանոնակարգում. սեպտեմբերի 8-ին թեժ է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին Երեւանի ավագանու նիստը խոստանում է թեժ լինել: Ինչպես հայտնի է, այդ օրը նախատեսված է Երեւանի փոխքաղաքապետի ընտրություն, որի համար բուռն ընթացք է կանխատեսվում: Բացի այդ, նախատեսված է նաեւ աղմկահարույց ու դժգոհություններ հարուցած փոփոխություններ անել ավագանու նիստերի անցկացման կարգում: Առաջին հերթին առաջարկվում է փոփոխություն կատարել վարչական շրջանների ղեկավարների եւ քաղաքապետարանի աշխատակազմի հետ հարց ու պատասխանի ռեժիմում` սահմանելով, որ դրանք ամենամսյա պարբերականության փոխարեն տեղի ունենան երկու ամիսը մեկ անգամ: Որպես պատճառաբանություն՝ նախագծի մեջ բերվում է, թե ավագանու ընթացակարգով այժմ թույլ կտրվի օրակարգային հարցերից դուրս ելույթ ունենալ։

Այս փոփոխությունն ամենաշատն է քննադատվել ընդդիմադիր խմբակցությունների կողմից, որոնք հարցուպատասխանի ամենամսյա լինելը շատ էին կարեւորում: Ավելին, նախկինում` ՀՀԿ իշխանության օրոք, հենց ավագանու «Ելք» խմբակցության անդամների առաջարկով է փոփոխություն արվել այս կարգի մեջ, եւ հնարավորություն է ստեղծվել հարցուպատասխան ունենալ ամեն ամիս: Հիմա, փաստորեն, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը գնում է ՀՀԿ-ի հետեւից` վատթարացնելով կարգը:

Բացի այդ, իշխող խմբակցությունը ցանկանում է վերացնել խմբակցության ղեկավարների կողմից արտահերթ ելույթներ ունենալու իրավունքը՝ այն վերապահելով ամբողջ խմբակցությանը: Ու քանի որ ակնհայտորեն Հայկ Մարությանը նպատակ է դրել լռեցնել ավագանու ընդդիմադիր սակավաթիվ անդամներին, այս փոփոխության քննարկումը, բնականաբար, խոստանում է թեժ լինել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս