
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները և պարագաները հանձնել մարզային բժշկական կազմակերպություններին: Խոսքը Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով և ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաների և օժանդակ բժշկական սարքավորումների և պարագաների մասին է:
Հարցը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում