Սեպտեմբերի 8-ին կայանալիք Երևանի ավագանու նիստում սահմանվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում՝ փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ, շրջածախ առևտուր իրականացնելու կարգը:
Ըստ այդմ, սահմանվելու է, որ Երևան քաղաքում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ՝ վարչական շրջանի ղեկավարը։
Իսկ որոնք են շրջածախ առևտուր իրականացնելու կանոնները.
Շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաններ, ինչպես նաև արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։
Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է կրի օրենքով սահմանված անվանաքարտ: Բացի այդ, շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է ապահովված լինի ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր, այսինքն՝ ՀԴՄ կտրոն տրամադրելու հնարավորությամբ։
Բացի այդ, ավագանու նիստում սահմանվելու են այն վայրերը, որտեղ թույլատրվում է շրջածախ առևտուր իրականացնել. դրանք թվով 33 վայրեր են՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում:
Մանրամասները՝ տեսանյութում