ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թունավորման դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել. նրանցից մեկն այս պահին հարցաքննվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից մեկն Ավետիք Վարդանյանն է, որի նկատմամբ այս պահին իրականացվում են քննչական գործողություններ: Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ նրան այս պահին կոմիտեում քրեական գործի շրջանակներում հարցաքննում են:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:

Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ., ձերբակալվել էր՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով: Քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ -հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ևս երկու անձ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս