ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան դիմակ ու ախտահանիչ միջոցներ կգնեն դպրոցների համար. կառավարությունը գումար հատկացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ՀՀ կառավարությունը հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցների գնման անհրաժեշտ գումար կհատկացնի։ Հաշվարկը կատարվել է 1 ամսվա կտրվածքով՝  հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 ՀՀ դրամ գինը:

Նախագծով նախատեսվում է ձեռքերի ախտահանիչներով ապահովել և’ աշակերտներին (սաներին, ուսանողներին), և’ անձնակազմի 100 %-ին, ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1120 ՀՀ դրամ ախտահանիչի 1 լիտրի գինը և 1 անձի հաշվով օրը 3 մլ: Նախագծով նախատեսվում է ուսումնական հաստատությունները ապահովել ախտահանիչներով: Այստեղ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1 հաստատությանը օրական 1 կգ քլոր քանակը (2%-անց քլորի լուծույթի դեպքում յուրաքանչյուր կազմակերպությանը օրական 50լ) և քլորի 1 կգ-ի համար 3500 ՀՀ դրամ գինը:

Հիշեցնենք, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական պրոցեսը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին և պարետատան կողմից հաստատված կանոնների համաձայն դպրոցում լինելու ամբողջ ընթացքում բոլորը պետք է կրեն պարտադիր պաշտպանիչ դիմակներ, իսկ դասասենյակները պետք է ապահովված լինեն ախտահանիչ միջոցներով:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս