Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում հասարակական կազմակերպությունների շրջանակը կվերանայվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս հարցով ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որն էլ ներկայացրել է հանրային քննարկման:
Մեզ հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում առաջիկայում կներգրավվեն հասարակական կազմակերպություններ: Ինչպես հայտնի է՝ ներկայումս, այդ խորհրդին, բացի ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանցից, անդամակցում են նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Սակայն գործող կարգավորման պայմաններում Խորհրդի գործունեությանը մասնակցելու իրավունքից զրկվում են այն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միությունները, որոնք ունեն ոչ ֆորմալ բնույթ եւ որպես միավորում գրանցված չեն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջարկվում է հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը կավելանա եւ կդառնա 8, որոնցից երկուսը՝ գործարար ոլորտի շահերը ներկայացնող, մեկը՝ հասարակական կազմակերպությունների միավորման (ցանցի) ներկայացուցիչ: Արդարադատության նախարարությունն ակնկալում է, որ այս փոփոխությամբ ավելի արդյունավետ եւ թափանցիկ կդառնա Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեությունը:
Ս.Հ.