Ինչպես հայտնի է` երեկ իրավապահները ձերբակալել են վերջերս աղմկահարույց ավազակային հարձակումներ իրականացրած ավազակախմբի մեջ կասկածվողների: Ավազակային հարձակման վերջին ենթարկվածն ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն էր: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում պարոն Ազիզյանն ասաց, թե ինքը ձերբակալությունների մասին իմացել է ինտերնետից: Նա տեղեկացրեց, որ իրեն դեռ այս ձերբակալություններից հետո առերեսման ու հարցաքննության չեն հրավիրել: «Ոչ մի հարցաքննության չեն կանչել»,-ասաց նա` հավելելով, որ հարձակման ժամանակ հանցագործները դիմակներով են եղել, եւ ինքը նրանց դեմքը չի տեսել:
ՉԻ ՏԵՍԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ