«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկած ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանների մասնակցությամբ միջադեպից: Ինչպես հայտնի է, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար։ Եվ ահա, ArmLur.am-ի տեղեկություններով, նրանք օրերս առերեսվել են միջադեպին մասնակից եղած Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ եւ երկու կողմերն էլ պնդել են իրենց ցուցմունքը: Ավելին, մեր տեղեկություններով՝ ոստիկանությունն առգրավել է հարակից տարածքի տեսախցիկները եւ բոլոր ներկաներին հրավիրում է հարցաքննության:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները նկատել են կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վարչական իրավախախտման փաստով կազմել են արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող ֆուտբոլիստ եղբայրները, պահանջել են տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, բայց մերժում ստանալով, դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել են նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: Այսինքն՝ միջադեպին ներկա են եղել առնվազն երկու իրավապահ կառույցի ներկայացուցիչներ։
Սակայն ֆուտբոլիստ եղբայրները հայտարարել են, թե իրենց մեղադրանքը չեն ընդունում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.