ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոտքերի ցավ կար, որ քայլում էի, ոնց որ հարբած մարդը գլորվեր». Մալաթիայի աշխատակիցները վարակվել են եւ բուժվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասնագիտությամբ թոքաբան Աննա Մարտիրոսյանն է, որն արդեն 3 ու կես տարի է՝ ղեկավարում է Մալաթիայի տոնավաճառի բժշկական կաբինետը: ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացնում է տոնավաճառի ախտահանման գրաֆիկը: Բացի այս, մասնագետի խոսքով, վեց հսկիչներ տոնավաճառի բոլոր մուտքերի մոտ կանգնած կատարում են ջերմաչափում:

Բժշկի ծառայություններից օգտվում են տոնավաճառի աշխատողները, որոնք կաբինետ այցելում են առողջական տարբեր խնդիրներով: Մասնագետից տեղեկացանք, որ կորոնավիրուսը չի շրջանցել նաեւ տոնավաճառի աշխատողներին: Բժշկուհու խոսքով, քիչ են այն հիվանդները, որոնք ունեցել են ծանր ընթացք: Ստացիոնար բուժում ստացել է մոտ 13 հոգի: Մնացածը բուժում ստացել են տանը, իրենց տեղամասային պոլիկլինիկայի բժշկի հսկողության տակ:

ArmLur.am-ը զրուցեց նաեւ տոնավաճառի այն աշխատողների հետ, որոնք կորոնավիրուսով վարակվել են, բուժվել եւ վերադարձել են աշխատանքի:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս