Խորենացի փողոցում ծառը տապալվել է մեքենայի վրա։
Այս մասին հայտնել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։
«Րոպեներ առաջ Խորենացի փողոցում՝ Ոսկու շուկայի հարևանությամբ, տապալվեց այս ծառն ուղիղ ավտոմեքենայի վրա։ Փառք Աստծո, որևէ մարդ չի տուժել»,-գրել է նա։