Վրաստանի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հայ-վրացական սահմանն ապօրինի հատած Հնդկաստանի Հանրապետության 3 քաղաքացու:
Քննությունը պարզել է, որ մեղադրյալները Հայաստանի Հանրապետությունից խմբով անօրինական հատել են Վրաստանի պետական սահմանը:
Նրանց սպառնում է 4-5 տարի ազատազրկում: