
Սեպտեմբերի 2-ին 4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի և ենթակա զորամասերի անձնակազմերի հետ անցկացվել են համալիր մարզումներ։
ՊՆ-ն հայտնում է, որ ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները պայմանական հակառակորդի օդային հարվածները ետ մղելիս, հետախուզական և կրակային խնդիրներ կատարելիս, կատարելագործվել են հրամանատարական կազմի ստորաբաժանումները կառավարելու հմտությունները։