ԲԱՐԵԿԱՄԸ ԹՇՆԱՄՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկվա հանրահավաքի իր ելույթում անդրադարձավ ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումներին, իշխանությունների պահվածքին: «Ժողովո՛ւրդ ջան, նույնիսկ մեղքս եկան, բայց չհավատացի, որովհետեւ էդ ամեն ինչը կեղծ ու շինծու էր, եւ գագաթնակետը Հանրապետության հրապարակի շքերթն էր, որտեղ ում բռնում, պարտադրում էին, թե Հայաստանը դու ես: Թող իրենք դա ասեին շքերթով անցնող ռուսական զորքին, շարային քայլերթով իրենց առաջով անցնող հոգեւորականներին, մեղա՜, մեղա՜: Այդ շքերթում մեր տղաները շատ լավ քայլեցին, որովհետեւ մեր երեխաները, մեր զավակներն էին քայլում, ոչ թե իրենց: Զինտեխնիկան ուժեղ էր, Ադրբեջանից ավելին էր, որովհետեւ դա դուք եք գնել ձեր աշխատանքով, ձեր քրտինքով, ձեր մտքով: Եւ եթե մեր բարեկամն այդ տեխնիկան մեր թշնամուն չվաճառի, տարածաշրջանում միայն մենք կունենանք էդ զենքը»,-ասաց Սարգսյանը:




Լրահոս