Հայաստանում ոչ պարենային ապրանքների շուկայում թանկացում է արձանագրվել: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պարզվում է ոչ պարենային ապրանքներն այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ թանկացել են 0.6 տոկոսով: Բայց մյուս կողմից նկատենք, որ օգոստոսին հուլիսի համեմատ տարբեր տեսակի կոշկեղենի գներն են նվազել են 2.1 տոկոսով:
Էժանացել է նաեւ հագուստը՝ 1.6 տոկոսով: Ի դեպ, նկատենք, որ նվազել են նաեւ ապակե ամանեղենի, ճաշասպասքի եւ տնային կահ-կարասու գները՝ 0.5 տոկոսով: Բացի այս էժանացել են բնակարանի նորոգման նյութերը. օրինակ, կահույքը, փոքր կենցաղային սարքերն ու մաքրող, լվացող միջոցները էժանացել են 0.1 տոկոսով: Սակայն թանկացել են գորգերն ու հատակի ծածկերը, պաշտոնապես՝ 0.1 տոկոսով:
Իսկ ահա դեղագործական ապրանքները թանկացել են 0.6 տոկոսով, վառելանյութերն ու քսանյութերը՝ 3.1 տոկոսով: Մեկ այլ կարեւոր նորություն՝ Հայաստանում ոսկին թանկարժեք մետաղների գների ընդհանուր անկման ֆոնին թանկանում է: Իսկ ահա ՀՀ վիճակագրական կոմիտեն արձանագրել է ոսկերչական զարդերի 9.5 տոկոս գնաճ։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան