ԿԱՆԵՆՔ` ԿՏԵՍՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, հիշեցնելով, որ այս տարվա մարտին ՀԱԿ-ը ժողովրդին կոչ էր արել սկսել քաղաքացիական անհնազանդության արշավ ավազակապետության դեմ, կոչ արեց  ժողովրդին պատրաստվելու քաղաքացիական անհնազանդության: Քաղաքացիական անհնազանդության ինստիտուտն, անշուշտ, լայն հասկացություն է եւ ենթադրում է տարբեր քայլեր` սկսած կոմունալ վարձերը չվճարելուց, վերջացրած անհնազանդության ավելի արմատական դրսեւրումներով: Ի՞նչ նկատի ունի Կոնգրեսը` անհնազանդություն ասելով: «Ժողովուրդ»-ի այս հարցին Լեւոն Տեր-Պետրոսյանի  մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց. «Երբ դա տեղի կունենա, կտեսնեք, թե ինչ դրսեւորումներ կունենա»:




Լրահոս