ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես կողմ կլինեի, որ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացվեր. պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և այլ նախագծերի փաթեթը, որը հնարավորություն կտա առանց արտակարգ դրություն հայտարարելու համապատասխան որոշումներ անել՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ:

Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը: Նա իր ելույթում նշեց, թե ավելի կողմ կլիներ արտակարգ դրության՝ ևս մեկ ամսով երկարաձգմանը, սակայն քննարկումների արդյունքում որոշել են ավելի մեղմ սահմանափակումներով շարունակել կորոնավիրուսի դեմ պայքարը:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս