
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և այլ նախագծերի փաթեթը, որը հնարավորություն կտա առանց արտակարգ դրություն հայտարարելու համապատասխան որոշումներ անել՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ:
Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադարձավ այն քաղաքացիներին, որոնք այս պահին ցույց են անցկացնում Ազգային ժողովի դիմաց, քանի որ ցանկանում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն: «Բերվող փաթեթը խնդիրներ է առաջացնելու, հակասություն է առաջացնելու Սահմանադրության հետ», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում