
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և այլ նախագծերի փաթեթը, որը հնարավորություն կտա առանց արտակարգ դրություն հայտարարելու համապատասխան որոշումներ անել՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ:
Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Ակնհայտ է, որ արտակարգ դրության ռեժիմը լուրջ բեռ է պետության համար: Բայց խնդիրն այն է, որ այս նոր փոփոխությունն ավելի ծանր բեռ է դառնալու բոլորիս համար: Սա քաղաքական հարց է: Օրինագծով ներմուծվում են տասնյակ սահմանափակումներ և այն զրկում են ներառականությունից, դրանով մենք քաղաքացուն օտարում ենք պետությունից», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում