
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և այլ նախագծերի փաթեթը, որը հնարավորություն կտա առանց արտակարգ դրություն հայտարարելու համապատասխան որոշումներ անել՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ:
Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով նաև իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանին: «Պետք է անընդհատ զգոն լինենք և հետևենք, որ որևէ մեկը չոտնահարի մարդու իրավունքները: Մենք առաջին ամսվա արտակարգ դրությունից հետո ասել ենք, որ պետք է անցնենք այլ ռեժիմների, քանի որ այս ամենը վնաս է հասցնում: Բայց հիմա մեզ առաջարկում են մինչև վեց ամիս կարանտին հայտարարելու հնարավորություն, որը բազմաթիվ թերություններ ունի», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում