ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանխվել է մանրաձկան գողություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սևան» ազգային պարկի պահնորդական հատուկ ջոկատը կանխել է Կարճաղբյուր գետից իշխանի մանրաձկան գողության դեպք: Այս մասին հայտարարել և տեսանյութ է հրապարակել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ որոշ ձկնագողեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280 000 հատ իշխանի «գեղարքունի» տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ՝ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ ցանցերի միջոցով»,- գրել է Պետրոսյանը:

Նախարարը նշել է, որ «Սևան» ազգային պարկում նոր կազմավորված պահնորդական հատուկ ջոկատը հերթական շրջայցի ժամանակ՝ Կարճաղբյուրի ստորին հատվածներում, գտել է գետի ողջ լայնությամբ ձգված մանր ցանցավանդակ, որի միջոցով ձկնագողերը փորձել են հավաքել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով բուծված և Սևանա լճում ոչնչացման եզրին գտնվող իշխանի «գեղարքունի» տեսակի, միջինում 7 գրամ քաշով մանրաձուկն ու օգտագործել սեփական շահերի համար։

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/PetrosyanRomanos/videos/727022591180652/




Լրահոս