
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Ստեփանյանն այսօր խորհրդարանում երդվեց: Ինչպես հայտնի է, նա որպես պատգամավոր փոխարինելու է Մանե Թանդիլյանին, որը առողջական խնդիրների պատճառով դուրս եկավ կուսակցությունից ու խմբակցությունից, ինչպես նաև հրաժարվեց պատգամավորական մանդատից: ArmLur.am-ը զրուցել է պատգամավորի հետ, փորձել հասկանալ՝ ինչ ծրագրեր ունի նա և ինչու հուզվեց պատգամավորական երդման ժամանակ:
«Հուզմունքս ավելի շատ վատառողջ լինելու հետևանքն էր: Մինչ այս դասավանդել եմ տարբեր վայրերում, աշխատել, իս ինչ վերաբերում է այստեղի աշխատանքին, պատրաստվում եմ օրենսդրական գործունեություն ծավալել», – հայտնեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան