ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտունու քաղաքապետի դստեր նշանդրեքին 150 մա՞րդ է մասնակցել. համայնքապետարանը փակ է, կան կորոնավիրուսով վարակվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում լուրեր էին տարածվել, թե օրեր առաջ տեղի է ունեցել Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի դստեր նշանդրեքը, որին մասնակից է եղել 150 անձ: Ավելին, տարածված տեղեկությունների համաձայն, նշանդրեքից երկու օր առաջ ջերմող քաղաքապետի կինն ու որդին թեստ են հանձնել ու անգամ պատասխանին չսպասելով մասնակցել են միջոցառմանը։

ArmLur.am-ը պարզաբանում ստանալու համար զրուցել է Մարտունու քաղաքապետի հետ: Վերջինս հաստատեց, որ իր դստեր նշանադրությունն է եղել, սակայն հերքեց, թե մասնակիցների թիվն այդքան շատ է եղել: Սակայն քաղաքապետը ընդգծեց, որ Մարտունու համայնքապետարանն այժմ փակ է, իսկ հենց իր թեստի պատասխանն էլ դրական է եղել:

«Նշանադրության ժամանակ սահմանված քանակը պահպանված է եղել, ավել հյուրեր չեն եղել: Իմ թեստի պատասխանը դրական է, պարետատան հորդորով համայնքապետարանն արդեն փակ է, բայց մյուս խոսակցություններն ու տեղեկությունները սխալ են: Այո, նշանադրություն եղել է, բայց հյուրերի քանակն այդքան չի եղել», – նշեց նա:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս