ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան գումար է հաջողվել տանել դեղատուն մտած տղամարդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26-ին ուշագրավ դեպք էր տեղի ունեցել Դավիթաշեն վարչական շրջանի դեղատներից մեկում: Մասնավորապես, մի տղամարդ մտել էր դեղատուն, թիկունքից հրել-գցել էր աշխատակցուհուն, հափշտակել դրամարկղի գումարն ու փախել:

Եվ ահա, ArmLur.am-ի տեղեկություններով, դեղատուն մտած տղամարդուն հաջողվել է դրամարկղից տանել ընդամենը 40 հազար դրամ: Նշենք, որ դեղատուն մտած տղամարդը Սիսիան քաղաքի 30-ամյա բնակիչ է եղել, որը մարզագլխարկով ու դիմակով էր, և դեմքը տեսնել չէր հաջողվել:

Ամեն դեպքում, դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվել է, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Սիսիան քաղաքի 30-ամյա մի բնակիչը: Եվ արդեն օգոստոսի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Անդրանիկի փողոցում հայտնաբերել են  կասկածյալին և բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ․




Լրահոս