ՃՂՃԻՄՀայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արձագանքեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի երեկվա ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին արած հայտարարություններին: «Խայտառակություն է, երբ տղամարդն է որդեգրում ճղճիմ, սիրտ խառնելու աստիճան մանրախնդիր բամբասանքներ հորինելու ճանապարհով ինքնահաստատվելու ուղին, եւ դա քիչ է, իր խառնաշփոթ երեւակայությունից ծագած, ծայրից ծայր անտրամաբանական բարբաջանքը ներկայացնել հանրությանը: Իմ պատվից ցածր եմ համարում այլ մեկնաբանություն տալը…Վստահ եմ, որ շատ շուտով այս երկրում կձեւավորվի օրինակարգ իշխանություն, եւ Ռուբեն Հայրապետյանը կկատարի իր խոստումը եւ կհեռանա Հայաստանից… որքան` շուտ, այնքան` լավ»,- ասաց նա:ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍԱՆՏ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը եւ ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով վարչության տնօրեն Ջասթին Ֆրիդմանը կայցելեն Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐՆ ԷԼ Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն խնդրանքով դիմել է Սփյուռք-Հայաստան համահայկական 4-րդ համաժողովի մասնակիցներին, որոնցից 58 հոգի ստորագրել է ՀՀ նախագահին ուղղված նամակ-խնդրանքը: Այն Սէֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեի կողմից փոխանցվել է ՀՀ նախագահի աշխատակազմին: ՀԱՆԴԻՊԵԼ Է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդիարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ: ՉԻ ԿԱՐՈՂ ՆԵՐԵԼ Մարգար Օհանյանը մինչեւ ձերբակալվելը տեղյակ է եղել տարվող քննության մասին: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում նշել է. «Մինչեւ իր ձերբակալումը պնդում էր, որ ինքը կապ չունի, մինչեւ վերջին պահը հրաժարվում էր: Ես ոչ թե դրանով ինչ-որ բան եմ ակնարկում, որ եթե իմանայի ինքն էր` կներեի, ո՛չ, դա ներելու բան չէ: Բենզին տանել եւ խանգարել համակարգի աշխատանքին, էլ չեմ խոսում, որ տեսուչը, բենզին չստանալով, պիտի անպայման ձեռնաքաշությամբ զբաղվի, որպեսզի վառելիք լցնելու համար գումար աշխատի… Ես դա ներել չէի կարող, անկեղծորեն եմ խոսում: Բենզինի մասին ես որեւէ պարզաբանում չունեմ, ինչ որ լսել եք, այդ ամենն իրականություն է, իսկ ինչ վերաբերում է ավտոլվացումներին, արդեն ավարտել եմ ստուգումները, այնպես չէ, որ ամսական եղել է 30 միլիոն դրամ»:ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒԼեռնային Ղարաբաղում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ հայտարարության կապակցությամբ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Հիշեցնենք, որ հայտարարությունում Վրաստանի ԱԳՆ-ն միանշանակ հաստատում է իր հավատարմությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում, նրա ինքնիշխանությանը եւ չի ճանաչում ԼՂ-ում տեղական ինքնակառավարման ընտրությունները: Այս մասին ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ