
Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և այլ նախագծերի փաթեթը, որը հնարավորություն կտա առանց արտակարգ դրություն հայտարարելու համապատասխան որոշումներ անել՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ: Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը նշեց, որ համավարակը ամեն օր վնաս է հասցնում ոչ միայն մարդկանց առողջությանը, այլ պետությանը:
Մանրամասները՝ տեսանյութում