
Թբիլիսիի կենտրոնում` Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահի տարածքում՝ Dejavu ակումբի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի վայր են ժամանել փրկարարների ջոկատներ և ոստիկանության աշխատակիցներ: Պայթյունի պատճառների ու տուժածների թվի մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Կա վարկած, որ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: