
Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և այլ նախագծերի փաթեթը, որը հնարավորություն կտա առանց արտակարգ դրություն հայտարարելու համապատասխան որոշումներ անել՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ:
Ի վերջո, նախագիծը երկրորդ ընթերցմամբ դրվեց քվեարկության և ամբողջությամբ ընդունվեց 70 կողմ ձայներով: Դեմ էին ընդդիմադիր ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունները:
Մանրամասները՝ տեսանյութում