Այսուհետ Երևան քաղաքում բջջային հավելվածով համաձայնեցված հայտարարգիրը(ՀՀ) լրացնելու դեպքում վնաս կարող է կազմել ոչ թե մինչև 100.000 ՀՀ դրամ, այլ մինչև 200.000 ՀՀ դրամ:
Ինչպես գիտեք ՀՀ-ն ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի դեպքում պատահարին մասնակից վարորդների կողմից պատահարի ինքնուրույն գրանցման համար նախատեսված փաստաթուղթ է, որը կարող է լրացվել ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ բջջային հավելվածի միջոցով(«App Store» և «Google Play Store»)
Մասնավոր 5-րդ կետով սահմանվում է`
5) տվյալ ապահովագրական պատահարով տուժողի կամ նրա ավտոմեքենայի վարորդի կողմից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100.000 ՀՀ դրամը, բացառությամբ Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարի գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի, որոնց համար հատուցման չափը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը: