ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՋԱԿՑԵԼ ՓՄՁ-ՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստում հաստատվել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը: Հիմնավորման մեջ նշվում է, որ սույն փաստաթղթի մշակման պայմանավորված է ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման նպատակով միասնական քաղաքականության կիրառման, ինչպես նաեւ բարեփոխումների հիմնական ուղղությունների եւ դրանցից ակնկալվող արդյունքների, ձեռքբերման առաջընթացը ստուգելու չափելի ցուցանիշների սահմանման անհրաժեշտությամբ:

Ռազմավարական փաստաթղթի նպատակն է նպաստել բարեփոխումներին ՓՄՁ մրցունակության բարձրացմանը այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են կարգավորող եւ ինստիտուցիոնալ դաշտը, ռեսուրսների, այդ թվում նաեւ՝ ֆինանսների հասանելիությունը, շուկաների հասանելիությունը, մարդկային կապիտալի եւ ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը։

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից միջազգային փորձագետների աջակցությամբ: Ռազմավարությունը նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր եւ միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին եւ միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման եւ գեներացման միջոցով:

Ռազմավարության հաջող իրականացումը կհանգեցնի Հայաստանում, հատկապես՝ մարզերում կայուն եւ ներառական զարգացմանը նպաստող նորարարական եւ մրցունակ ՓՄՁ-ների ձեւավորմանը եւ զարգացմանը։

Այսպիսով, ի՞նչ ակնկալիքներ ունի կառավարությունը.

ՓՄՁ-ների արտադրողականության ավելացում։ ՀՀ-ի ՓՄՁ-ների մեկ աշխատողի ստեղծած ավելացված արժեքը տարեկան կտրվածքով կազմում է 6.7 մլն. ՀՀ դրամ (մոտ 13.7 հազ. ԱՄՆ դոլար): Նշված ցուցանիշը գրեթե 2.5 անգամ զիջում է ՏՀԶԿ երկրների միջիններին։ Նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի ՓՄՁ-ների մրցունակությունը, այսինքն՝ կրճատել արտադրողականության ճեղքը, եւ ելնելով երկարաժամկետ տնտեսական աճի ընդգծումից (7% տարեկան իրական ՀՆԱ-ի աճ 2021 թվականի համար, 6.4% 2022 թվականի համար եւ 5.1% 2023 թվականի համար)՝ սահմանել հետեւյալ թիրախները՝

արտադրողականության աճ՝ 2021-2023 թվականների համար միջինում տարեկան 3%, իսկ 2024 թվականի համար՝ 7.5%։ ՓՄՁ-ում զբաղվածների աճ՝ տարեկան միջինում 2.5 %։

Գլոբալ ձեռնարկատիրության ցուցիչ (Global enterpreneurship index)՝ 40 (միավոր)։

Արդյունքում, ռազմավարության գործողության ավարտին մեկ զբաղվածի կողմից 2017 թվականին ստեղծված 8,1 մլն դրամ ստեղծված ավելացված արժեքի ցուցանիշը կազմելու է 12 մլն դրամ։ Միաժամանակ, այդ ժամանակահատվածում ՓՄՁ-ում ստեղծվելու է 23 հազար նոր աշխատատեղ։ Հաշվի առնելով ՏՀԶԿ երկրների արտադրողականության աճի ավելի ցածր տեմպերը՝ ակնկալվում է, որ արտադրողականության ճեղքը կնվազի մոտ 20%-ով։ Ակնկալվում է, որ տվյալ աշխատատեղերը բաշխվելու են նորաստեղծ ընկերությունների եւ գործող աճող ընկերությունների միջեւ։

1 Հիմնական ուղղություններ եւ առաջնահերթ գործողություններ՝

ՀՀ-ում ՓՄՁ ոլորտի ուժեղացման, մրցունակության բարձրացման համար կարեւորվել են հետեւյալ ռազմավարական ուղղությունները՝

1) ֆինանսական ռեսուրսների հասանելիության ավելացում,

2) ՓՄՁ սուբյեկտների կարողությունների եւ ձեռնարկատիրական մշակույթի զարգացում,

3) ՓՄՁ սուբյեկտների համար շուկաների հասանելիության ապահովում,

4) ՓՄՁ զարգացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ եւ իրավական միջավայրի ապահովում:

ՓՄՁ զարգացման ռազմավարության իրականացումը բնութագրվում է նախատեսված միջոցառումների եւ գործողությունների բազմաբովանդակությամբ եւ ծավալով, ինչը պահանջում է ներգրավված պատասխանատու մարմինների օպերատիվ հաշվետվողականության կազմակերպում եւ համակարգում: Մեկ այլ կարեւոր սկզբունք է ՓՄՁ հանրության ներկայացուցիչների հետ շարունակական երկխոսությունը:

Ռազմավարության իրականացման մոնիտորինգի նպատակով գործողությունների իրականացման համար պատասխանատու կամ համակատարող մարմինները եռամսյակային պարբերականությամբ հաշվետվություններ կտրամադրեն սույն ռազմավարության իրականացման համար պատասխանատու լիազոր մարմնին` ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Վերջինս կիրականացնի ընթացիկ մոնիտորինգ, որը ենթադրում է.

– գործողությունների ծրագրով նախատեսված կետերի կատարման ամբողջականության գնահատում,

– առանձին գործողությունների չկատարման պատճառների վերհանում,

– ՓՄՁ ոլորտի օպերատիվ վիճակագրության եւ հետադարձ կապի հիման վրա միտումների դուրսբերում եւ վերլուծություն,

– ռազմավարությանը կից մշակվելու է ՓՄՁ ոլորտին առնչվող միջազգային համաթվերի մատրիցա, որը կարտացոլի յուրաքանչյուրի մասով կառավարության երկարաժամկետ թիրախը,

– վերոնշյալի հիման վրա գործողությունների ծրագրի ճշգրտում անհրաժեշտության դեպքում։

Վերոնշյալի արդյունքում կկազմվեն համապատասխան ընթացիկ հաշվետվություններ, վերլուծական տեղեկանքներ եւ առաջարկություններ, որոնք, ըստ անհրաժեշտության, կքննարկվեն ՓՄՁ զարգացման ենթախորհրդի կամ ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում, որտեղ կհրավիրվեն նաեւ գործողության կատարման համար պատասխանատու գերատեսչության պաշտոնյաներ:

Ն. Պ.

 

 

ՀԱՏՈՒԿ ՀԱՅԵԼԻՆԵՐ

Նախօրեին երկաթուղու Ծովագյուղ-Երեւան հատվածի 87-րդ կմ-ում գտնվող գծանցում վարորդի կողմից երթեւեկության կանոնների կոպիտ խախտման պատճառով Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տեխնոլոգիական մոտրիսին: Բախման հետեւանքով վնասվել է ավոմոտրիսը, որում գտնվում էին երկաթուղային ենթակառուցվածքի եւ օբյեկնտերի պլանային ուսումնասիրությունն իրականացնող ՀԿԵ աշխատողները. վնասվել է շարժակազմի պաշտպանիչ վահանն ու օդամուղ խողովակը: Տարվա սկզբից սա ավտոմեքենաների վարորդների մեղքով երկաթուղում տեղի ունեցած արդեն 8-րդ ՃՏՊ-ն է. հաշվետու շրջանում երկաթուղային գծանցներում գրանցվել է ավտոմեքենաների շարժակազմին բախման 6 եւ կամրջից երկաթուղային գծերի վրա ավտոմեքենաների անկման 2 դեպքեր:

Չնայած այն հանգամանքին, որ վարորդների համար տեսանելիությունը բարելավելու համար Հարավկովկասյան երկաթուղին տվյալ գծանցում տեղադրել է հատուկ հայելիներ, անվտանգության վիճակը չի բարելավվում: Սա տարեսկզբից արդեն երրորդ ՃՏՊ-ն է այդ գծանցում: Հարավկովկասյան երկաթուղին կրկին անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ եւ զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել՝ միայն համոզվելով, որ գծանցն ազատ է, եւ գնացքը չի մոտենում:  Իր կողմից ընկերությունը ձեռնարկում է գնացքների անվտանգ երթեւեկությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները՝ այդ թվում համագործակցելով պետական մարմինների եւ իրավապահների հետ՝ մոտակա բնակավայրերի վարորդներին եւ բնակիչներին պարբերաբար հիշեցնելով երկաթուղում անվտանգության կանոնների պահպանության անհրաժեշտության մասին:

 

 

3 ՔԱՂԱՔԱՑԻ

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը՝ Մարտակերտ, իսկ 1-ը Ճարտար քաղաքներից են: Նրանց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 274 մարդու մոտ: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 43 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9626 փորձանմուշի հետազոտություն:




Լրահոս