«ՆԱ ԻՄ ԿՈՂՔԻՆ ՆԵՂՎՈՒՄ ԷՐ». ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրուցել է  2000 թվականին դեռ 20-ամյա փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հետ լուսանկարներ հրապարակելու, դրսից մեծ արձագանք ունենալու, մինչ այսօր լռելու եւ մանրամասների մասին:

 

-Գոհա՛ր , վերջին շրջանում շատ է խոսվում  Ձեր եւ Մայքլ Ջեքսոնի հանդիպման մասին: Կպատմե՞ք, թե ինչպես է իրականում տեղի ունեցել  Ձեր հանդիպումը, եւ այն ինչ հետք է թողել Ձեր հետագա գործունեության վրա:

-Իրականում պարբերաբար լուսաբանվել է մեր հանդիպումը, պարզապես ամեն անգամ շատ փոքր արձագանք է ունեցել, քանի որ շատերը չեն հավատում, որ իրականում հենց նա է եղել, այլ ոչ թե իր նմանակը: Մտածել են, թե նմանակն է եղել, եւ անգամ ես չեմ հասկացել, չեմ նկատել: Ես տարիներով չեմ խոսել դրա մասին, եւ անգամ այդ ընկերության բաժնետերերը, ովքեր կազմակերպել էին նկարահանումը,  իրենք են առնչվել այդ խնդրի հետ:

-Իսկ ի՞նչը Ձեզ դրդեց խոսել:

-Հետաքրքիր է, որ վերջերս, անկախ իմ  համագործակցությունից, իմ աղջիկը, ով ուսումնասիրում է երգարվեստը, եւ առհասարակ ոլորտն է ուսումնասիրում, եւ ինքն էլ հաճախում է ոկալի դասերի, այսպես շատ անսպասելիորեն դառնում է Մայքլ Ջեկսոնի ֆանատը՝ առանց իմանալու, որ ես իր հետ նկարներ ունեմ: Ես երբեւիցե չեմ  ունեցել ֆանատներ, եւ ինձ համար դա անծանոթ երեւույթ էր: Ես իրեն ասացի՝ իսկ դու գիտե՞ս, որ ես նրա հետ նկարահանվել եմ, նա սառեց՝ ո՞նց, եւ այդ օրվանից սկսեց ամեն օր ինձ հետ խոսել նրա մասին: Ինձ ասում էր՝ դու մարդ չես, դու աստվածուհի ես, ո՞ր ձեռքդ է բռնել, համբուրել, ո՞նց կարող էիր դու լվացվել: Դու հասկանում ես, թե ով է նա, իհարկե ես դա չեմ հասկանում, եւ հիմա մի ամբողջ իրարանցում է սկսվել նրա ֆանատների մոտ: Ես սկզբնական շրջանում դստերս՝ Մելինեին, փորձում էի համոզել, որ սա անցողիկ է, որ նա մոռանա, քանի որ ինձ դուր չէր գալիս նրա անհանգիստ վիճակը: Ես չգիտեի, թե դա ինչ է, եւ ինչ մոտեցում պետք է ցուցաբերել: Կարծում էի, որ ժամանակի ընթացքում կանցնի, բայց հիմա, երբ զրուցում եմ Մայքլ Ջեքսոնի երկրպագուների հետ եւ հասկանում եմ, որ դա ամբողջ կյանքի նվիրում է, եւ որոշեցի իմ ինստագրամյան էջում այդ լուսանկարները հրապարակել, տեղադրեցի լուսանկարները, եւ անսպասելիորեն նրա երկրպագուների բանակը սկսեց ինձ գրել եւ գիտեին այդ նկարահանման մասին, երկար ժամանակ փնտրել էին այդ լուսանկարներն, ու հանկարծ հայտնվում եմ ես: Ես այդ լուսանկարները չեմ տեղադրել, որպեսզի ցույց տամ, թե  այդքան հաջողակ եմ, որ նկարահանվել եմ նրա հետ, այլ հասկացա, որ յուրաքանչյուր բառ ու նկար իրենց համար կարեւոր է, իրենք ամեն դետալի վրա արտասվում են: Ես նկարահանման ժամանակ շատ հավասարակշռված եմ եղել, շատ հանգիստ: Ես նկատեցի, որ նա շատ մարդկային էր, շատ հասարակ: Ուզում եմ նշել, որ շատ դժվարությամբ, բայց ես գտել եմ այն անձնավորությանը, ով կազմակերպել էր այդ նկարահանումները, եւ ասացի, որ այլեւս այդ նկարները պահելու իմաստ չկա, քանի որ Մայքլ Ջեքսոնի հետ պայմանավորվածություն կար, որ լուսանկարները չեն հրապարակվելու:

-Ինչո՞ւ:

-Չեմ կարող ասել, պարզապես պայմանավորվածությունն այնպիսին էր, որ միայն այդ երկու ամսագրերի համար են: Ես իմ անձնական տեսախցիկով այն լուսանկարը, որտեղ նա թաթերի վրա է կանգնում, որ մի քիչ հասակը բարձր լինի, իսկ ես ծնկներս ծալել եմ, որպեսզի նա իրեն ավելի լավ զգա, քանի որ շատ նեղվեց, երբ ինձ տեսավ, շատ բարդույթավորվեց՝ առանց գիտակցելու, որ ինքը մեծություն է, եւ մեր հանդիպման մասին կարելի է շատ-շատ խոսել:

-Ի՞նչ խոսքեր կցանկանայիք ասել փոփի արքա Մայքլ Ջեքսոնին, որ չեք ասել եւ հիմա՝ այսքան տարի անց, զղջում եք:

-Ես նոր էի տեղափոխվել Լոս Անջելես, եւ ինձ թվում էր, թե ես լավ էի խոսում անգլերեն, բայց այդ պահին իմ բառապաշարը չէր բավարարում, որ ես կարողանայի ավելի լավ զրուցակից լինել, ինչպես հիմա կարող եմ: Միայն դրա համար եմ փոշմանում: Իրականում նրա կողքին լարվածությունս շատ մեծ էր, եւ հիշում եմ՝ երբ նա գնաց, ես ուղղակի շունչ քաշեցի:

-Գոհա՛ր, Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, թե կնոջ գլխավոր միսիան պետք է լինի  երեխաները, ընտանիքն ու ամուսինը: Հե՞շտ է արդյոք հինգ երեխաների մայր լինելը:

-Գլխավոր միսիան միգուցե ինձ համար, քանի որ կարծում եմ՝ դա չպետք է լինի հասարակության կողմից ճնշված, թե պարտադիր ընտանիքում պետք է լինի երեխա: Ինձ համար յուրաքանչյուր երեւույթ՝ զույգի կողմից ընտրված, ընդունելի է, անգամ այն, որ ընտանիքում չկա տղա երեխա: Դա շատ լավ է, ոչ մի վատ բան չկա, իսկ մեզ մոտ հասարակությունը ճնշում է: Ես ինքս էլ դրա միջով անցել եմ եւ կարծում եմ, որ այն ժամանակը, որ մտածել եմ դրա մասին, ափսոս էր եւ մեղք: Ես միշտ չէ, որ հասցնում եմ: Անելիքներս բաժանում եմ ըստ առաջնահերթության եւ, իհարկե, ունեմ օգնողներ: Ինձ նաեւ շատ են օգնում ամուսինս եւ մեծ երեխաներս: Եվ ափսոսում եմ, որ այդքան շատ ժամանակ եմ ծախսել այդ կախարդանքների եւ հաշվարկների վրա:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ Է

Հայտնի է Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր Երեւանի «Նոայի» մեկնարկային կազմը ղազախական «Կայրաթի» հետ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի խաղում:

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հավհաննիսյանը «Կայրաթի» մեկնարկային կազմում է: «Նոա». Վիմերկատի, Կագեմազով, Կրյուչկով, Դեդեչկո, Կովալենկո, Դեոբալդ, Էմսիս, Ազարով, Բոր, Սպատարու, Լավրիշեւ: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայություններն անցկացվելու են մեկ խաղով:

 

 

ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԹԻՄԻ ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿԸ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի եւ Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումների համար. hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Ցուցակից բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաեւ գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը եւ Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել եւ չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո-«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան), Անատոլի Այվազով-«Ուրարտու», Արսեն Բեգլարյան-«Ուրարտու»:

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան- «Անորտոսիս» (Կիպրոս), Կամո Հովհաննիսյան-«Կայրաթ» (Ղազախստան), Արման Հովհաննիսյան-«Տոբոլ» (Ղազախստան), Վարազդատ Հարոյան-«Ուրալ» (Ռուսաստան), Անդրե Կալիսիր-«Գյոտեբորգ» (Շվեդիա), Սերոբ Գրիգորյան-«Փյունիկ»,  Հայկ Իշխանյան-«Գանձասար-Կապան», Տարոն Ոսկանյան -«Ալաշկերտ»:

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան-«Հոբրո» (Դանիա), Արշակ Կորյան-«Խիմկի» (Ռուսաստան), Խորեն Բայրամյան-«Ռոստով» (Ռուսաստան), Գեղամ Կադիմյան-«Նեման» (Բելառուս), Տիգրան Բարսեղյան-«Աստանա» (Ղազախստան), Վահան Բիչախչյան-«Ժիլինա» (Սլովակիա), Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ», Անգուլո Վբեյմար-«Գանձասար-Կապան», Արթուր Գրիգորյան-«Փյունիկ», Սոլոմոն Ուդո-«Արարատ»:

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան-«Տամբով» (Ռուսաստան), Նորբերտո Բրիասկո Բալեկյան-«Ատլետիկո Ուրական» (Արգենտինա): Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին:

 

 

ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ ԿԼԻՆԻ

«Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռիվալդոն կարծիք է հայտնել կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսիի՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հնարավոր տեղափոխության մասին: «Մեսին 33 տարեկան է, բայց նրա որակներն ու տաղանդն անվիճելի են: Կարծում եմ՝ նա դեռ մի քանի տարի կլինի բարձունքում: Մեսին կարող էր արագորեն փայլել Անգլիայում: Գվարդիոլան լավ ծանոթ է նրան, եւ կկարողանա ճիշտ որոշումներ գտնել: Արդեն պատկերացնում եմ, թե ինչպես է Գվարդիոլան թիմի խաղը կառուցում Մեսիի շուրջ: Վստահ եմ, որ նա կարող է հաջողության հասնել Պրեմիեր լիգայում»,- բրազիլացու խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

 




Լրահոս