ՄԵՐԺՈՂԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ-ը հանրահավաքում ժողովրդին կոչ արեց նախապատրաստվել քաղաքացիական անհնազանդության: Արդյո՞ք իշխող քաղաքական ուժն իրեն պատասխանատու եւ մեղավոր չի համարում  ինչպես երկխոսության վիժեցման, այնպես էլ ապագայում անհնազանդության ձեւերից մեկը հանդիսացող  հնարավոր բախումների կամ քաղաքական ճգնաժամի համար: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ Հայաստանում  իշխանությունը պատասխանատու է քաղաքական իրավիճակի համար, բայց ոչ մեղավոր: Պատասխանատուն ու մեղավորը տարբեր բաներ են: Ինչ վերաբերում է երկխոսության վիժեցմանը, ապա ասեմ` Կոնգրեսի մեր գործընկերները ներկայացրել են եւս 10 պահանջ կամ առաջարկ, որի լավագույն միջոցը երկխոսությունն է: Պահանջներից ամենակարեւորով` արդար ընտրությունների անցկացման առաջարկով, մեր աշխատանքային խումբը լսել էր իրենց եւ արդեն ներկայացնում էր մեր կարծիքը: Սակայն  կոնգրեսականներն իրենք վիժեցրին, այնպես որ գնդակն իրենց կիսադաշտում է»: Այսինքն` ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի` Կոնգրեսը պետք է որոշի` պատրա՞ստ են երկխոսության, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքացիական անհնազանդությանը, ապա Էդուարդ Շարմազանովն ասաց. «Առաջին անգամ չէ, որ Կոնգրեսի մեր գործընկերները նման կոչերով են հանդես գալիս, եւ անհնազանդությունը, որը գալիս է Մահադմա Գանդիից, չի ենթադրում բռնություն: Դասական անհնազանդության կոչը: Եթե իրենք գիտեն, իսկ եթե չգիտեն, հուշում եմ, որ մի հատ նայեն: Եւ երրորդ, մեր երկրում որեւէ մեկը չի կարող գնալ բախումերի: Մեր երկրում բախումների ճանապարհն անցյալում է»: ՀՀԿ մամուլի խոսնակի  գնահատմամբ` Հայ ազգային կոնգրեսի քաղաքացիական անհնազանդության կոչը «հերթական ընտրությունների ճանապահին էլեկտորատը տաք պահելու մի փոքր PR քայլ է»:




Լրահոս