ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Փարիզում պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։ Այս մասին վկայող լուսանկարներ են հայտնվել համացանցում։ «Կոմիտասի արձանի վրա գրել են՝ կեղծիք է»,-գրել է սոցկայքի օգտատերերից մեկը:

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչո՞վ է բացատրվում բանկերում եւ փոխանակման կետերում փոխարժեքների էական տարբերությունները ԿԲ կողմից հրապարակված փոխարժեքներից:
Վահե Սուքիասյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է ամեն օր՝ ժամը 15:45՝ հիմք ընդունելով տվյալ օրվա մինչեւ ժամ 14:30 ՀՀ ԿԲ հաշվետու սուբյեկտների կողմից իրականացված գործառնությունների միջին կշռված փոխարժեքը, որը, որպես կանոն, տարբերվում է առանձին բանկերի կողմից նշվող փոխարժեքներից: Բնականաբար, հաջորդ օրը եւս արտարժույթի շուկայում նոր զարգացումների արդյունքում հնարավոր են փոխարժեքի տատանումներ եւ շեղումներ արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքից, որոնք արդեն չեն կարող ազդել նախորդ օրվա հրապարակված գործող փոխարժեքի վրա:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գնաճի ծրագրավորված մակարդակն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է փողի քանակի ծավալային կարգավորում` կիրառելով դրամավարկային քաղաքականության ընդունված գործիքակազմը, որի մեջ ներառված են նաեւ արտարժույթի թե՛ առքը, թե՛ վաճառքը:

ՎԱՐԿԱՅԻՆ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ վարկային պատմությունը մաքրելու տարբերակ կա, թե ոչ: Ինչպե՞ս կարելի է մաքրել այն:
Աննա Հակոբյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային տեղեկատվությունը կամ, այսպես կոչված, վարկային պատմությունը Ձեր (վարկառուի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Գործնականում «վատ վարկային պատմությունը մաքրել» նշանակում է ընթացիկ վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ սուբյեկտտիվ չափանիշներով դասակարգված) վարկեր:
Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է: («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետ)։
Ֆինանսական համակարգի հաշտարար

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն (բանկը կամ այլ վարկային կազմակերպություն) ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ՝ ոչ: Այսինքն՝ վարկատուն, գնահատելով դիմողի վարկունակությունը` վարկը մարելու հնարավորությունը, ինքն է որոշում՝ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ:

 




Լրահոս