ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հուլիսին գրել էր, որ այս պաշտոնի համար նախատեսված մրցույթը դեռ չկայացած՝ հաղթողի անունը հայտնի է՝ Սրբուհի Գալյան։ Նա պետք է զբաղեցնի այդ կարեւորագույն պաշտոնը, քանի որ այդպես է ուզում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Այսինքն՝ արդարադատության նախարարն արդեն որոշել է իր հավատարիմ մարդուն գործուղել դատախազություն եւ անձամբ վերահսկել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը: Նկատենք, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այս գործելաոճը նորություն չէ. բանն այն է, որ իր պաշտոնավարման առաջին օրվանից մինչ օրս նրա տարբեր ընկերները, բարեկամները բարձր պաշտոններ են ստացել, եւ հենց նա է որոշումներ կայացրել ու ընտրել, թե այս կամ այն պաշտոնին ով պետք է նշանակվի: Ու սա այն դեպքում, երբ ամենաբարձրը հենց Բադասյանն է «գոռում» կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Փորձենք վերհիշել, թե ՀՀ արդարդադատության նախարար նշանակվելու օրվանից Բադասյանի փաստացի միջնորդությամբ ովքեր են պաշտոններ ստացել:

Մարտի 16-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ, Սերգեյ Մեղրյանը նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է եւ այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն «Հարկադաիր կատարման ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխության շնորհիվ, որը հնարավորություն տվեց գնդապետից ցածր կոչում ունեցող Մեղրյանին նշանակվել այդ պաշտոնում։ Ռուստամ Բադասյանը իր մանկության ընկեր Սուրեն Գալստյանին նշանակեց ԱՆ աշխատակազմի ղեկավար, իսկ քավորին՝ Դավիթ Գասպարյանին, նշանակեց ԱՆ վերահսկողական ծառայության պետ: Իսկ ի՞նչ է կոռուպցիան, որի դեմ անհաշտ պայքարում է Ռուստամ Բադասյանը։

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ համակարգի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը միգուցե նոր պաշտոնի նշանակվի: Նա հավակնում է դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Հիշեցնենք, որ 2021 թվականին ստեղծվելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որը խիստ ազդեցիկ մարմին է լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ հարուցված քրեական գործից: Ինչպես հայտնի է, այդ քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակության Գրիգոր Ահարոնի Գրիգորյանին, որը առավել հայտնի է Գեղադիրցի Գոքոր անունով: Ըստ մեղադրանքի՝ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի հետ 4 միլիոն դրամ պարտքի հարցը լուծելու գործընթացի մեջ ներգրավված է եղել նաեւ քրեական հեղինակություն Գոքորը։ Եվ ուշագրավն այն է, որ մինչ իրավապահների այս բացահայտումը Գեղադիրցի Գոքորն ամիսներ առաջ ձերբակալված է եղել մեկ այլ քրեական գործով: Մասնավորապես, հուլիսի 16-ին նրա «Դաչա 56 էկո» ռեստորանի տնօրենի, նրա երեք ընկերների եւ նույն գյուղի բնակիչների միջեւ առաջացած վիճաբանության ակտիվ մասնակից է եղել, կալանավորվել, սակայն ավելի ուշ ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ էր արձակել վերջինիս։ Ու այդ ընթացքում իրավապահները նոր բացահայտում են արել Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ Զապի գործով եւ որոշել են նրան կալանավորել, բայց այլեւս չեն գտել: Ստացվում է՝ եթե ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ չարձակեր քրեական հեղինակություն Գրիգոր Գրիգորյանին, ապա այսօր ՀՀ քննչական կոմիտեն ստիպված չէր լինի հետախուզում հայտարարել նրա նկատմամբ:

Այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, Հայաստանում բենզինի գինը բարձրացել է 3.9 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 3.6 տոկոսով: Այսօր հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժե 340 դրամ, իսկ պրեմիումը՝ 360 դրամ, մինչդեռ հուլիսին ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում էր լիտրը 300 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով եւ հետաքրքրվեց՝ հիմնավոր է արդյոք բենզինի գնի բարձրացում, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ հանձնաժողովից փոխանցեցին, որ իրենք մշտապես հետեւում են բենզինի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, այդ թվում՝ գնային փոփոխություններին: Բացի այս, ՏՄՊՊՀ-ից տեղեկացրին, որ եթե արձանագրվեն շեղումներ, ապա հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով վարչական վարույթ կհարուցի, եւ հստակ գնահատականներ կտրվեն տնտեսվարողների գործունեությանը: Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսի 2-ին կառավարության նիսստին քննարկվեց «ՀՀ եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ ՀՀ նավթամթերքի մատակարարումների բնագավառում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ Ղազախստանից էժան վառելիքի ներկրման արդյունքում ՀՀ վառելիքի շուկայում մրցակցություն կստեղծվի: Սակայն  պետք է ներպետական ընթացակարգերով վավերացվի ստորագրված համաձայնագիրը, ինչից հետո հայտնի կդառնա, թե ինչ ծավալի նավթամթերք է մտադիր Հայաստանը ներկրել Ղազախստանից: Ինչպես ասում են, բենզինի գնի նվազումը յոթ սարի հետեւում է:

Լրահոս