ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանադրական դատարանի դատավորներից կընտրվի միայն Էդգար Շաթիրյանը. ուշագրավ զարգացումներ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացառիկ եզրակացություն է տվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի անցյալի, կատարած աշխատանքի վերաբերյալ: Մասնավորապես, դատական համակարգից մեզ հասած տեղեկություններով՝ հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունում նշվում է, թե Խունդկարյանի կայացրած դատական որոշումների պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնել Հայաստանը: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին մեծ գումարներ է պարտադրել վճարել, եւ վճիռների զգալի մասը քննվել է հենց Խունդկարյանի կողմից: Ու հիմա ԱԺ իշխանական խմբակցությունը ծանր կացության մեջ է. այդ պայմաններում ինչպե՞ս քվեարկել Խունդկարյանի օգտնին:

Հիշեցնենք, որ ԱԺ իշխանական խմբակցության համար անընդունելի է նաեւ ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուն` Արթուր Վաղարշյանը, որը մեկ անգամ արդեն մերժվել է նույն ԱԺ մեծամասնության կողմից: Հիմա էլ մտավախություն կա, որ նրան էլի չեն ընտրի:
Ու եթե ԱԺ-ն չընտրի Խունդկարյանին, Վաղարշյանին, ՀՀ Սահմանադրական դատարանում քվորումի խնդիր է լինելու:

Մի բան հիմա պարզ է. այժմ քննարկումներ են ընթանում, որ գոնե երեք թեկնածուներից մեկին` Էդգար Շաթիրյանին, խորհրդարանն ընտրի որպես ՍԴ դատավոր, որը համեմատաբար անվիճելի անցյալ ունի, թեեւ նրա մասով էլ հիշատակվում է քեռին, որը ԱԱԾ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում: Մեծ հաշվով, անբիծ կենսագրություն ունեցող իրավաբան-գիտնականի խնդիր կա երկրում»:




Լրահոս